Tert.am-ը գրում է․
Հայաստանի հակաօդային պաշտպանության զինատեսակները համալրվելու են:
Այս մասին նշվել է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Զինուժ» հաղորդման երեկվա թողարկման ժամանակ:
Տեսանյութում նշվում է, որ ԱՊՀ հակաօդային պաշտպանության զորքերի գործնական ներդաշնակման նպատակով մեր զինծառայողները պարբերաբար մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող հակաօդային պաշտպանության մարտական ընկերակցության կրակային վարժանքներին՝ ստանալով գերազանց:
«Անցած 26 տարիներին հակաօդային պաշտպանության զորքերը մշտապես արդիականացվել են՝ տարեցտարի ապահովվելով առավել արդիական սպառազինությամբ ու զինտեխնիկայով: Զինված ուժերի զարգացման 7-ամյա ծրագրում առանցքային դեր է հատկացվել հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերմանն ու արդիականացմանը: Արդյունքում՝ ամիսներ անց մեր հակաօդային պաշտպանության զինատեսակների շարքում իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն «Տոր» զենիթա-հրթիռային համալիրները»,- ասվում է թողարկման մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ