ՀՀ հակաօդային պաշտպանության զինատեսակների շարքում իրենց տեղը կզբաղեցնեն «Տոր» զենիթա-հրթիռային համալիրները. «Զինուժ»


13:42 , 20 մայիս, 2018

Tert.am-ը գրում է․

Հայաստանի հակաօդային պաշտպանության զինատեսակները համալրվելու են:

Այս մասին նշվել է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Զինուժ» հաղորդման երեկվա թողարկման ժամանակ:

Տեսանյութում նշվում է, որ ԱՊՀ հակաօդային պաշտպանության զորքերի գործնական ներդաշնակման նպատակով մեր զինծառայողները  պարբերաբար մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող հակաօդային պաշտպանության մարտական ընկերակցության կրակային վարժանքներին՝ ստանալով գերազանց:

«Անցած 26 տարիներին հակաօդային պաշտպանության զորքերը մշտապես արդիականացվել են՝ տարեցտարի ապահովվելով առավել արդիական սպառազինությամբ ու զինտեխնիկայով: Զինված ուժերի զարգացման 7-ամյա ծրագրում առանցքային դեր է հատկացվել հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերմանն ու արդիականացմանը: Արդյունքում՝ ամիսներ անց մեր հակաօդային պաշտպանության զինատեսակների շարքում իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն «Տոր» զենիթա-հրթիռային համալիրները»,- ասվում է թողարկման մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ