Life.panorama.am-ը գրում է.

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ից կոչ արեց առանց բացառության ժամը 15-ին դադարեցնել գործադուլներն ու  անհնհազանդության  բոլոր ակցիաները:
«Մենք իրականացրել ենք սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, հիմա ժամանակն է այդ հեղափոխության նպատակներն ու խնդիրները իրագործել և ՀՀ քաղաքացիներին զգացնել տալու, որ իրենք են իրականում տերը և իշխանությանը Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, երբ Հայաստանում ձևավորված է իշխանություն՝ ժողովրդի մանդատով ու ժողովրդի խնդիրները լուծելու համար,  հասկանալի չէ, որ ամենօրյա ռեժիմով փակում են ճանապարհներ ու իրականացնում անհնազանդության միջոցառումներ:

«Իսկ ո՞ւմ ենք մենք անհննազանդություն հայտարարում, այստեղ տրամաբանական խնդիր կա, այսօր Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն, ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում՝ ինքներս մե՞զ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այդ պահանջների լուծումը պետք է դրվի ինստիտուտցիոնալ հենքի վրա, պետք է ձևակերպել խնդիրը, հետագա ընթացքի համար կազմվում է 2-3 հոգուց բաղկացած պատվիրակություն, այն գալիս է կամ կառավարություն կամ տարածքային զարգացման նախարարություն:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել