Tert.am-ը գրում է.

Իսկապես, հասարակական պահանջ գոյություն ունի նախկին շրջանի, նախկին իշխանությունների տարբեր հանցագործությունները բացահայտելու, մեղավորներին բացահայտելու համար: Խնդիրներ կան, որ որքան էլ խոսվի հանդուրժողականության մասին, պետք է բացահայտվեն հասարակական պահանջի ներքո: Եվ բոլորովին անհասկանալի կլինի, եթե այդ ամենը չբացահայտվի: Tert.am-ի հետ  զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա անդրադարձավ այն հարցին, թե արդյոք հեղափոխությունից հետո կա՞ լյուստրացիա անցկացնելու հասարակական պահանջ:

- Պարո՛ն Իշխանյան, իշխանափոխություններից ու առավել ևս, հեղափոխություններից հետո երկրներում հնչեցվում է լյուստրացիա անցկացնելու պահանջ, և ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, նման բան արվեց միմիայն մերձբալթյան երկրներում: Դուք ի՞նչ կարծիքի եք՝ նոր Հայաստանում կա՞ նման պահանջ, որովհետև, ի վերջո, լյուստրացիայի բուն նպատակը մաքրազերծումն է:

- Նախ, ուզում եմ առաջարկել՝ չօգտագործել «լյուստրացիա» բառը: Պետք է հաշվի առնել ու դիտարկել մի քանի հանգամանք. իսկապես, որ հասարակական պահանջ գոյություն ունի նախկին շրջանի, նախկին իշխանությունների տարբեր հանցագործությունները բացահայտելու, մեղավորներին բացահայտելու:  Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության կարգախոսներից մեկն այն էր, որ վենդետա չի լինելու:  Սա քաղաքականապես բավականին գրագետ հայտարարություն էր, որ իր դեմ չտրամադրի տարբեր ուժերին: Հիմա ի՞նչ լուծում պետք է տրվի: Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը վենդետային դեմ լինի, այդ բառը չօգտագործենք, բայց ինչ-որ բացահայտումներ պետք է լինեն: Խոսքն ինչի մասին է, ես համոզված եմ, որ երբ կառավարությունը սկսի լիարժեք աշխատել միայն տնտեսական ոլորտում և ցանկանա շտկել իրավիճակը՝ համոզված եմ, որ որտեղ էլ ձեռք տա, հսկայական կոռուպցիոն բացահայտումներ կլինեն: Եվ ես այստեղ հռետորական հարց եմ տալիս՝ սրանք պիտի ներվե՞ն, թե ոչ: Երկրորդ. ի վերջո, բանակում զոհված այդ զինվորների ծնողների մայրերը, որ տարիներով արդարություն են փնտրում, և նրանցից էլ վարչապետը նամակ ընդունեց, այդ գործերը բացայատվելո՞ւ են, թե ոչ: Երրորդ. ի վերջո, հանրությունը պահանջում է  Մարտի 1-ի բացահայտումը, և դա բացահայտվելո՞ւ է, թե ոչ: Խնդիրներ կան, որ որքան էլ խոսվի հանդուրժողականության մասին, պետք է բացահայտվեն հասարակական պահանջի ներքո: Եվ բոլորովին անհասկանալի կլինի, եթե այդ ամենը չբացահայտվի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել