Իտալիայի դեսպանատան դիմացը, այգում բարեկարգման աշխատանքները արդեն մի քանի ամիս է՝ ընթանում են, բայց չգիտես՝ ինչու ոմանք հիմա արթնացան, ու սկսվեց աղմուկը։ Հարգելի աղմկարարներ, երբ Զարուհի Փոստանջյանն իր թիմով գնաց էդ այգի ու տեղում բռնեց ծառը կտրողներին ու սկսեց հանցագործության մասին հաղորդումներ տալ, կարելի է՞ իմանալ ու՞ր էիք, այգին չէր հետաքրքրում ձեզ։ Հաա, էն ժամանակ թմբիրում էիք ու Տարոնի հրաժարականի մասին չէի՞ք մտածում, #գրողը_տանի։ Ու հիմա էս ամեն ինչը դատարկ զնգոց ա թվում։
#տեղեկանք Էդ այգում աշխատանքները գործարարներ Վարդանյան եղբայրներն են իրականացնում, ու քաղաքապետարանն էլ մի քանի անգամ ծառերի ճակատագրի մասին պարզաբանում տվել է։ 
հղումները՝ ներքևում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել