Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցները երկուշաբթի տոնում էին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումը՝ այդ ընթացքում Գազայի հետ սահմանին բռնկված բռնությունը «ցավալի քարոզչություն» անվանելով, գրում է The New York Times-ի հոդվածագիր Ջուլյա Հիրշֆելդ Դևիսը:

Թրամփի համար Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը նախընտրական խոստումը պահելու հնարավորություն էր, և դա ևս մեկ օրինակ էր, որ նա պատրաստ է վերջ դնել արտաքին քաղաքականությունում տասնամյակներ շարունակվող ավանդական մտածողությանը և անել այն, ինչ նախորդ ԱՄՆ Նախագահները չեն արել: Այնուամենայնիվ, մոտակայքում արյունահեղության կադրերը, որոնց ընթացքում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել, զգաստացնող հիշեցում են եղել, որ արտաքին քաղաքականությունում շրջադարձը, ինչպես դա անվանում է Թրամփը, միայն բարդացնում է Մերձավոր Արևելքում խաղաղության հեռանկարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել