Tert.am-ը գրում է.

Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցն այսօր իր առաջին աշխատանքային օրը սկսեց վերելակում լրատվամիջոցների հետ կարճ զրույցով: Նա ընդգծեց, որ որպես նախարար առաջին անգամ է մուտք գործել նախարարության շենք, պատրաստվում է ծանոթանալ աշխատակիցների հետ: Նա հիշեցրեց, որ երեկ որպես նախարար մասնակցել է վարչապետի հրավիրած խորհրդակցությանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին՝ շատերը իրենց զարմանք են հայտնում նրա նշանակման կապակցությամբ, Լիլիթ Մակունցն ասաց.  «Հասկանալի էր, որ անակնկալ էր, ինչպես նորանշանակ կառավարությունում շատերի նշանակումը։ Շատերի համար անակնկալ էր նաև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մարտի 31-ից հետո, որը ենթադրում էր նաև տրամաբանական շարունակություն նաև կառավարական ապարատում»,-ընդգծեց նախարարը՝ եզրափակելով զրույցը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել