Հարաբերություններում ներդաշնակության վրա կարող է ազդել զույգի հասակների տարբերությունը։ Որքան բարձրահասակ է ամուսինը, այնքան կինն իրեն ավելի ուրախ է զգում։ Դուք չե՞ք նկատել։ Իսկ Հարավային Կորեայի Konkuk University–ի գիտնականները դրան գիտական ապացույց են գտել։

«Չնայած, որ վաղուց է հայտնի, որ կանայք ընտրում են բարձրահասակ տղամարդկանց էվոլյուցիոն առավելություններից ելնելով, ոչ մի գիտական հետազոտություն չի ուսումնասիրել, թե որքանով է բարձրահասակ տղամարդը երջանկացնում իր կնոջը»,– հայտարարել է հետազոտության հեղինակ Կիտայա Սոնը։

Գիտնականները պարզել են, որ հասակի բավականաչափ տարբերությունը դրական է անդրադառնում կանացի երջանկության մակարդակի և զույգի ինտիմ հարաբերությունների որակի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել