Life.panorama.am-ը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը հայտարարել է, որ չի լինի գործադիր մարմնի կազմում:

«Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ խրախուսում եք լինել կառավարության անդամ: Բայց այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ:

Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ կառավարությունում որոշում կայացնողների պաշտոններում քիչ են կանայք, ապա, այո, մեզ էլ է դա մտահոգում: Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունների ձգտող կանայք պետք է ոչ թե անընդհատ խոսեն այս խնդրի մասին, այլ ԼԻՆԵՆ խնդրի լուծումը: Իմ փորձից եմ ասում»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ շրջանառվող լուրերի համաձայն նա  նշանակվելու էր բնապահպանության նախարար:

Այս պահին  պաշտոնապես նշանակված են փոխվարչապետները, կրթության և գիտության, տարածքային կառավարման ու զարգացման, պաշտպանության, սփյուռքի նախարարները:

Ոչ պաշտոնական լուրեր համաձայն, արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել