Սասնա ծռերից մեկի փաստաբանը մեղադրում ա Փաշինյանին, որ դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Սրանք հլը գիտեն՝ վարչապետի ասելով ա։ Դատական համակարգը թեև լրջագույն բարեփոխումների կարիք ունի, բայց էս գործով ամբողջությամբ իրավացի է։ Ասենք՝ զինված ապստամբության մասնակիցներն ու կազմակերպիչները, անկախ նրանից՝ մղումները արդար էին, թե ոչ, և որ հատկապես խլել են մարդկային կյանքեր, էդ իրավական ի՞նչ հիմնավորմամբ դարձան քաղբանտարկյալ, որ հիմա էլ մի հատ պետք ա անհապաղ ազատ արձակվեն, ու դրանում մեղավոր է վարչապետը, ում «զիբիլն» էին գցում։ Փաստաբանը նման կերպ փորձում է ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որպեսզի ստիպի նրան միջամտել իրենց պատկերացրած «ներքին կարգով»։ Բռնության կոչեր անողները, զենքի ուժով խնդիրներ լուծողները չպետք է ազատ արձակվեն, այլ պետք է կիրառվի արդար դատավարություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել