Yerkir.am-ը գրում է.

Ռուս փորձագետներ Միխայիլ Լեոնտևն ու  Միխայիլ Յուրևը մեկնաբանել են Комсомольская правда ռադիոկայանի եթերում մեկնաբանել են Հայաստանի մասին արած աղմկահարույց հայտարարությունները. հայտնում է Русарминфо-ն:

«Դա խորապես հայամետ հայտարարություն էր, դրա իմաստն այն է, որ հայերն ու Հայաստանը մեզ համար օտար չեն, և մենք թույլ ենք տալիս մեզ խոսել նրանց հետ այնպես, ինչպես խոսում են ոչ օտարների հետ: Այդ թվում՝ երբեմն կոշտ, երբեմն վիրավորական, սակայն անկեղծ: Դա հաճոյախոսություն էր, վստահության նշան»,- ասել է Լեոնտևը:

Միխայիլ Յուրևն ասել է, որ ինքն ազգայնական անձ չէ և բոլոր ազգերին, այդ թվում`  հայերին նորմալ է վերաբերվում:

«Եթե հարցնեք, թե նախկին ԽՍՀՄ տարածքից ռուսներից բացի ո՞ր ազգին եմ ամենաշատը համակրում՝ դա կլինեն, երևի թե, հայերը: Հայերը ու բելառուսները: Եվ դա ոչ թե վերջին տարվա ընթացքում, այլ միշտ: Այնպես որ, ներողություն խնդրելու պատճառ չունեմ», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Լեոնտևը նշել էր, որ Հայաստանն ամբողջ պատմության ընթացքում բեռ է եղել Ռուսաստանի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել