Ավստրալիայում Ադելաիդայի համալսարանի գիտաշխատողները քրոնիկ ցավերի աստիճանի որոշման նոր մեթոդ են առաջարկել՝ ըստ արյան գույնի։

Հատուկ սպեկտրալ անալիզը թույլ կտա նույնականացնել ցավային ախտանիշներն այն մարդկանց մոտ, ովքեր ի վիճակի չեն հաղորդել իրենց զգացողությունների մասին, օրինակ նորածինների և ծերերի, ովքեր տառապում են տկարամտությամբ, ինչպես նաև կենդանիների դեպքում։

Ավստրալիայի հետազոտողներին հաջողվել է քրոնիկ ցավային ախտանիշներով մարդկանց արյան մեջ իմունային բջիջներում մոլեկուլային փոխակերպումներ հայտնաբերել։ Տվյալ կենսամարկերները ի հայտ են գալիս հիպերսպեկտրալ պատկերի վերլուծության ժամանակ և օգնում են մասնագետներին ճշգրտորեն որոշել ցավի դրսևորման աստիճանը, ինչպես նաև ճիշտ բուժում նշանակել և հաշվարկել ցավազրկող դեղերի համապատասխան չափաբաժինը։

Նոր հիպերսպեկտրալ թեստի օգնությամբ, որ ստացել է «painHS» անվանումը, բժիշկները կարողանում են որոշել ցավի աստիճանը և դրա քրոնիկ կամ սուր լինելը՝ արյան գույնի երանգով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել