Չեմ կարող չխոսել այսօր առավոտից ականատես եղածս պատմություններին: Առավոտ ժամը 8:30-ից գործի բերումով շրջում էի խանութներով ու բոլոր տեղերում ականատես էի լինում ժողովրդի դժգոհություններին տեղի ունեցած կաթնամթերքի աներևակայելի թանկացումներից: Պատկերացնում եք՝ 420 դրամանոց թթվասերը դարձրել են 500 դ., 220 դ-ոց մածունը 300 դ.... 
Հաճախորդները խոսում էին բարձրաձայն, էլ անեծքներ, էլ հայոյանքներ, էլ ինչ ասեք... հայոյանքներին ես էլ էի միանում =D :
Փաստորեն էս խփնվածները չհամբերեցին գոնե ընտրություններից անցնի մի որոշ ժամանակ: Իսկ ամենակարևորը, տպավորություն էր, որ բոլորը ընդդիմադիրներ էին, բայց երբ ասում էի՝ լավ են անում, սա քիչ է, դեռ մի օր արթնանալու եք ու տեսնեք գազը-1000 դ., լույսը-1500 դ., հացը 2000դ. ..... ու էդ ամեն ինչը 5000-10000-ով պուտանկի պես ծախվողների պատճառով, մի քանիսի դեմքերը այլայլվում էին ու արագ դուրս էին գալիս խանութից: 
Թող ոչ մեկն էլ չբողոքի, ինչ ցանում ես, այն էլ հնձում ես:

Հ.Գ. ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ դեպի ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ու ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՐԵՎԱՆ, այս ամենին ՀԱՎԱՏԱՑԵՔ, ՈՐ ՓՈԽՎԵՔ, թե չէ ինչ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԺՈՂՈՎՐԴԻՆ: ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷԼ ՌՈՒՍԻՆ, ԵՎՐՈՊԱՑՈՒՆ կամ ԱՄԵՐԻԿԱՑՈՒՆ........(((((

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել