Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն «Twitter»-ում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու կապակցությամբ։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Փայլանը մասնավորապես գրել է.

«Հայաստանի ժողովրդի դեմոկրատական  պայքարը հաղթեց։

Շնորհավորում եմ։

Հերթը մերն է»։

Ըստ աղբյուրի, ավելի վաղ էլ նմանատիպ գրառում էր կատարել Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) հայ պատգամավոր Սելինա Դողանը։

Նշենք, որ Թուրքիայում  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը պահանջող հասարակական շարժում է սկսվել։ Էրդողանը ղեկավարում է նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP):

Շարժման առիթ է դարձել կուսակցական ժողովի ժամանակ Էրդողանի արած հետևյալ հայտարարությունը․ «Մեզ Ստամբուլի քաղաքապետի, վարչապետի և հանրապետության նախագահի պաշտոններին ժողովուրդն է բերել։ Եվ եթե նրանք ասեն՝ «հերիք է», ապա մենք մի կողմ կքաշվենք»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել