Երկրի ուղեծիրը սեղմվում և ձգվում է ամեն 405 հազար տարին մեկ, դա տեղի է ունենում 215 միլիոն տարի շարունակ՝ Յուպիտերի և Վեներայի ձգողականության ազդեցության տակ,– հայտարարել են Ռաթգերսի համալսարանի ամերիկյան երկրաբանները։

PNAS ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ այս հայտնագործության հիման վրա կարելի է կապել ժամանակները, «երբ տեղի են ունեցել կլիմայական տարբեր փոփոխությունները, զանգվածային ոչնչացումները, հայտնվել և անհետացել են դինոզավրերը, կաթնասուններն ու այլ կենդանիներ»։

Գիտնականները նշել են, որ հիմա Երկիրը պտտվում է թեթև ձգված ուղեծրով, որը լուսատուից հեռացված է գրեթե 150 միլիոն կմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել