Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել