Արքայազն Հարին և Մեգան Մարքլն իրենց հարսանիքին 1,2 հազար հասարակ քաղաքացիների են հրավիրել, սակայն նրանց խորհուրդ են տվել իրենց հետ ուտելիք վերցնել: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Ոչ արտոնյալ հյուրերին ընտրել են Մեծ Բրիտանիայի տարբեր անկյուններից՝ տեղի լորդերը: Հաղորդվում է, որ զույգը խնդրել է ընտրել «տարբեր խավերի և տարիքի մարդկանց, ովքեր առաջնորդի որակներ են ցուցաբերել և ծառայել են իրենց դքսություններին»:

Հրավիրվածները չեն կարողանա մասնակցել պսակադրության արարողությանը, բայց կկարողանան տեսնել, թե ինչպես է կառքը մտնում ամրոց և դուրս գալիս այնտեղից: Նամակում հյուրերին զգուշացրել են, որ արարողությունը մոտ չորս ժամ է տևելու և նրանց խորհուրդ են տվել իրենց հետ սնունդ և ըմպելիք վերցնել, քանի որ տեղում դրանք հնարավոր չի լինի գնել:

Այնուամենայնիվ, ըստ The Independent պարբերականի ունեցած տվյալների, ավելի ուշ նրանց ևս մեկ նամակ է ուղարկվել, որտեղ նշված է, որ սնունդն ու ըմպելիքը հասանելի են լինելու նաև ոչ արտոնյալ հյուրերի համար, սակայն դրանց քանակությունը սահմանափակ է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել