Հարգելի Հրայր Ասլանյան

Ի պատասխան Ձեր բաց նամակի՝

Տեղեկացնում ենք.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից ուսումնասիրվել է Երևան-Մերձավան-Նորակերտ, Նորակերտ-Մերձավան-Երևան ուղղությամբ  թիվ 205 միջմարզային միկրոավտոբուսային երթուղու ուղևորահոսքը, ինչի հիման վրա 2013թ.-ի ապրիլի 26-ից չվացուցակի փոփոխություն է կատարվել։

Այսուհետ երթուղին կսպասարկեն 20 հատ փաստացի աշխատող և 4 հատ պահուստային միկրոավտոբուսներ։  Բացի այդ՝ համաձայն հաստատված չվացուցակի, երթուղու առաջին երթը՝ սկզբնակետից  և վերջնակետից,  կկատարվի  առավոտյան ժամը 7.20-ից, իսկ վերջին երթը՝ երեկոյան  21.40-ին։

 Երթերը կիրականացվեն 20 րոպե հաջորդականությամբ՝  շաբաթվա բոլոր օրերին։

 

                                                                   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

                                                                                   Տրանսպորտի վարչություն                   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել