Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում 70 զինվորականի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել:

Ըստ DHA-ի` իրավապահները 34 նահանգում համաժամանակյա գործողություն են սկսել` հայտնաբերելու այն անձանց, ովքեր մեղադրվում են գյուլենական կառույցի հետ կապեր ունենալու մեջ:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թվականի հուլիսի 15-ին երկրում զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել