Պատմական գիտությունների թեկնածու

Հայկական զինված ուժերի կողմից Շուշիի ազատագրումն ունի ոչ միայն ռազմաքաղաքական, այլև պատմական և հոգեբանական կարևոր նշանակություն: Պատմական տարբեր ժամանակահատվածներում Շուշին մշտապես ենթարկվել է օտար նվաճողների ասպատակություններին: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Շուշիի բնակչությունը մոտ 42 հազար էր, որոնցից մոտ 22 հազարը հայեր էին: 1920թ. հայկական թաղամասում թուրք-մուսավաթական հրոսակախմբերի կազմակերպած հայերի զանգվածային ջարդերից հետո Շուշիի հայ բնակչության թիվը կտրուկ նվազեց: Սակայն չպետք է մոռանանք այն փաստը, որ այս հզոր բերդաքաղաքը թուրք-թաթարական ցեղերի տիրապետության տակ է հայտնվել Արցախի երկու եղբայր մելիքների վիճաբանության արդյունքում, որից հետ Փանահ խանին և նրա որդի Իբրահիմին հաջողվեց իրենց ձեռքը վերցնել Շուշին ու որոշ վերակառուցումներ իրականացնել:
Այսպիսով, ուղիղ 21 տարի առաջ տեղի ունեցած Շուշիի ազատագրումը ցույց տվեց, որ ցեղասպանվածի, խեղճի ու հույսը միայն մեծ տերությունների բարեխղճությանը թողած մտածողությունն այլևս անցյալում է: Հավերժ փառք մեր ազատամարտիկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել