Panorama.am-ը գրում է.

«Գործադիր մարմնի անդամների բոլոր հնարավոր թեկնածուները կքննարկվեն ու կկայացվի որոշում: Ես ուզում եմ ընդգծել, որ հիմա մեր խնդիրը նորմալ, աշխատանքային մթնոլորտի ձևավորումն է, և բոլոր հարցերին մենք կմոտենանք հենց այդ տեսանկյունից»: Այս մասին կառավարության ձևավորման մասին հարցին ի պատասխան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար, հակաիշխանական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, եթե վաղը (ԱԺ-ում վարչապետի ընտրությունը-խմբ.) ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա հաջորդ հարցը լինելու է կառավարության ձևավորումն ու ծրագրի ներկայացումը:

«Երկրորդ քայլը պետք է լինի կառավարության ձևավորումը, որի համար սահմանված է 15-օրյա ժամկետ, որից հետո 20-օրյա ժամկետում պետք է տեղի ունենա կառավարության ծրագրի քննարկում»,-ասաց նա:

Անդրադառնալով մտահոգություններին, թե կառավարություն ձևավորելիս Փաշինյանը կանգնելու է կադրային խնդրի առաջ, Փաշինյանը բացառեց նման խնդրի առաջացումը: Նա նշեց, որ Հանրապետական խմբակցության հետ այս պահին քվեարկելու վերաբերյալ որևէ համաձայնություն չկա, տեղի է ունեցել նախնական աշխատանքային քննարկում, որի հիմնական նպատակը եղել է բուն հանդիպումն ու քննարկվելիք հարցերը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել