Նրանց, ովքեր ուզում են բուսակեր դառնալ, հարկ է հիշել ամենաօգտակար սպիտակուցային մթերքների ցանկը: Բուսակեր դառնալու ցանկությունը հատկապես ի հայտ է գալիս գարնան վերջին և ամռանը, քանի որ այս սեզոններին կարելի է վիտամիններով հարուստ լիարժեք սնունդ ստանալ:

Բժիշկները պնդում են, որ ոչ բոլորը կարող են բուսակեր դառնալ. օրինակ՝ երեխաներին և հղի կանանց պետք չէ հրաժարվել կենդանական ծագմամբ սնունդից, քանի որ դրանք ազդում են աճող օրգանիզմի ֆիզիկական և մտավոր զարգացման վրա:

Իսկ մնացած մարդկանց, ովքեր չունեն բժշկական հակացուցումներ, թույլատրվում է բուսական սննդակարգի անցնել, սակայն, եթե ուզում եք, որ ձեր առողջությունը բարելավվի, ապա ձեր սննդակարգում պետք է ներառեք բուսական սպիտակուցների լավագույն աղբյուրը հանդիսացող մթերքները.

Ոսպ, որը հարուստ է ոչ միայն սպիտակուցներով, այլ մարսողության համար օգտակար բջջանյութով:

Գետնընկույզ և նուշ, որոնք հարուստ են սպիտակուցներով, Օմեգա-3 ճարպաթթուներով և B խմբի վիտամիններով:

Քինոա՝ պարունակում է սպիտակուցներ, մագնիում, երկաթ, բջջանյութ:

Կարտոֆիլը, որ ամենահասանելի և սովորական բանջարեղենն է, հարուստ է սպիտակուցներով, վիտամին C-ով, կալիումով և այլ օգտակար բաղադրիչներով:

Սունկը համարվում է բուսական սպիտակուցների ամենաարժեքավոր աղբյուրը, որ կարող է փոխարինել մսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել