Ձեզ ինչ-որ բան ասու՞մ է «Լեստերյան կոդեքս» անվանումը: Դրանից տեղյակ մարդու համար այս անվանումը կասոցացվի իրավունքի ու իրավաբանության հետ, սակայն, հավատացեք, դա ամենևին էլ այդպես չէ:

Միայն պատկերացրեք, որ այս աշխատանքն արժե մի ողջ կարողություն, եթե ոչ ավելի շատ: Իրականում ողջ ինտրիգն այն է, որ «Լեստերյան կոդեքսը» XVI ամենահայտնի մարդու՝ Լեոնարդո դա Վինչիի անձնական օրագիրն էր: Դա Վինչին այն գրել է, երբ ապրում էր Միլանում: Այսօր այդ օրագիրը համարվում է ամենաթանկարժեքն աշխարհում:

Նրանք, ովքեր հետաքրքրված են Դա Վինչիի փիլիսոփայությամբ, տեղյակ են, որ նա աշխարհը համեմատում էր կենդանի՝ մարդկային օրգանիզմի հետ: Օրինակ՝ մարդու մարմինը հողն է, արյունը՝ ջուրը, իսկ հոգին՝ քամին կամ օդը: Օրագիրը նաև բովանդակում է հանճարեղ Դա Վինչիի մտորումները, նրա պատկերացումներն այն մասին, թե ինչու ենք լուսինը մենք տեսնում միայն գիշերը, որտեղից և դեպի ուր են հոսում գետերը: Օրագրում տեղ են գտել նաև դիագրամներ, տարատեսակ գծագրեր և նկարների նախատիպեր: Թերթելով նրա օրագրի էջերը՝ յուրաքանչյուրը կարող է տեսնել, թե ինչպես է Դա Վինչին ստեղծել «Մոնա Լիզան»: Սակայն հանճարի մտքերն այնքան վեհ ու խրթին են, որ քչերը դրանք խորապես կհասկանան: Ձեզ մոտ երևի այսպիսի հարց կառաջանա. «Իսկ ինչու՞ հենց «Լեստերյան կոդեքս»»: Տրամաբանական է, քանի որ դեռ 1717 թ. այս ձեռագիրը ձեռք էր բերել կոմս Լեստերը: Ավելի ուշ օրագիրը գնեց Համմերը՝ նավթային մագնատը, և ձեռագիրը վերանվանվեց Համմերի անունով: Արդեն 1994 թ. ձեռագիրը հայտնվեց Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի ձեռքում: Նա ազնիվ գտնվեց և ձեռագրին տվեց իր սկզբնական, պատմական անվանումը՝ «Լեստերի կոդեքս»:

Ոչ ոք չէր էլ պատկերացնի, որ Բիլ Գեյթսը բարեգործություն կանի: Այժմ նա իր ձեռքբերածը ցուցադրում է աշխարհի ամենախոշոր և հայտնի թանգարաններում: Օրագրի մոտավոր արժեքը կազմում է շուրջ երեսուն միլիոն դոլար: Հանճարեղ Դա Վինչիի սեփականությունն այսօր իրական պատմական հարստություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել