operativ.am-ը գրում է

Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը: Վաղը՝ ապրիլի 26-ին, նա կլքի Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցը: Նրան կտեղափոխեն Փարիզ հետագա բուժման համար: Այս մասին «ТАСС»-ին հայտնել են շանսոնյեի համերգների կազմակերպիչները:

«Վաղն առավոտյան նա կուղևորվի Փարիզ, որտեղ կշարունակի բուժումը: Այժմ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում է»,- նշել են կազմակերպիչներրը՝ ընդգծելով, որ բժիշկները դեռևս ախտորոշում չեն արել:

Պետերբուրգում համերգից հետո Ազնավուրը պետք է ապրիլի 28-ին ելույթ ունենար Մոսկվայում՝ Կրեմլի պալատում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել