Ախ, Արմեն Մարտիրոսյան, էս ի՞նչ արեցիր, եղբայր. այս ի՞նչ ազգային-ազատագրական տեքստեր էիր արտասանում «գազելի» սրահում: Այ ընկեր, հո «մարշրուտկայով» գեոպոլիտիկայի գիտակ կնանոնց հետ տուն չէի՞ր գնում, ))) քիթդ տրորել` բերման էին ենթարկում քեզ: ) Բա էն ոստիկանը, էն դիրքով էր լուռ ու լարված նստած, ոնց որ մյուս կանգառում իջնելու էր: Բայց ամենահզորը ոստիկանության պաշտոնական մեկնաբանությունն էր. պարզվում ա՝ այդ համեստ ու տոլերանտ ոստիկանը մենակ էր ոստիկանական գազելի սրահում, այսինքն՝ միայնակ երկու ագրեսիվ ընդդիմադիրի տեղափոխում էր բաժին:) Ավելին, էս պաշտոնական մեկնաբանությամբ ոստիկանությունը 10:0 արեց էլեկտրոնային ԶԼՄ-ի հատկապես արկածախնդիր ու ապատեղեկատու հատվածին: Թե չէ առավոտից էդ ի՞նչ էր կատարվում. հետաքննություններ, վարկածների առաջ քաշում, դեդուկտիվ մտավարժանքներ, տեղեկատվական հեշտանք ու ... թվում էր, թե քիչ է մնում «մեդիա դաշտի օռգիան» հասնի համընդհանուր օրգազմի ու... էս պրագմատիկ ոստիկաններն էլի ամբողջ երեկոն փչացրին ))) Իրենց փաստերը վերցրին ու մեջտեղ ընկան ու ... համընդհանուր օրգազմի փոխարեն` համընդհանուր երազախաբություն եղավ: Օգուտն էն էր, որ կեղտաջուրը գնաց, մնաց թաց, բայց համեմատաբար մաքուր իրականությունը:) Լավ, բայց ամեն դեպքում էս ոստիկաններին ո՞նց հասկացնենք, որ մեր մեդիադաշտն ախր առանց այդ «կեղտաջրի» կգունազրկվի ու կամայանա:)) Ախր, так же не интересно играть: ))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել