Consumer Intelligence Research Partners –ի մասնագետները հայտարարել են, որ, ըստ վիճակագրության տվյալների՝ iPhone 8–ը և iPhone 8 Plus–ը այս տարվա մարտին վաճառքի թվով առաջ են անցել iPhone X–ից։ Նրանց բաժին է ընկնում բոլոր iPhone–երի վաճառքի 44 տոկոսը։ Ընդ որում, iPhone 8–ին բաժին է ընկնում վաճառքի 23 տոկոսը, իսկ iPhone 8 Plus–ին՝ 21 տոկոսը։ Ինչ վերաբերում է iPhoneX ֆլագմանին, ապա նրա ցուցանիշը «խնձորային սմարթֆոնների» ընդհանուր վաճառքի թվի 16 տոկոսն է կազմում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել