Բոլորիս ուժերն էլ կներեն կատարելու այս 15 հասարակ քայլերը, որոնք իրական օգուտ կբերեն մեր երկրագնդին ու ակնհայտորեն կբարելավեն մեր կյանքը։

1. Շաբաթ օրերն անցկացրեք բակում, զբոսայգում կամ ցանկացած այլ վայրում։

2. Համատեղեք հաճելին օգտակարի հետ. զբաղվեք փլոքինգով։ Հասկանալով, որ ավելի մաքուր եք դարձնում երկրագունդը՝ կստանաք դրական էմոցիաներ։

3. Հնարավորության դեպքում աշխատանքի, դասի, ընկերների հետ հանդիպման գնացեք ոչ թե մեքենայով, այլ հեծանիվով։

4. Եթե դուք չեք կարող հրաժարվել ձեր մեքենայից, գոնե հետևեք, որ այն լինի կարգին վիճակում. դա նվազեցնում է արտանետվող գազերի պատճառած վնասը։

5. Ուղևորությունների համար օգտագործեք քարփուլինգ (car` մեքենա և pool-միացում բառերից). փնտրեք ուղեկիցների։

6. Սովորական լամպերը փոխարինեք լուսադիոդայիններով։ Սա կօգնի կրճատել էլեկտրականության ծախսերը։

7. Գիշերը անջատեք համակարգիչն ու մյուս էլեկտրական սարքերը։ Դա թույլ է տալիս խնայել էլեկտրաէներգիան։

8. Նվազագույնի հասցրեք թղթի օգտագործումը. գնեք էլեկտրոնային գրքեր, նամակագրություն ունեցեք էլեկտրոնային փոստով, հաշիվները վճարեք ինտերնետով։

9. Ամեն տարի մի քանի ծառ աճեցրեք։

10. Ծաղիկներ մի քաղեք։ Ավելի լավ է լուսանկարեք դրանք։

11. Եթե այրվող խոտ եք տեսնում, հանգցրեք կամ կանչեք հրշեջների։ Կրակի մեջ սատկում են կենդանիներ ու թռչուններ։

12. Ամեն անգամ պիկնիկի գնալիս ձեզ հետ աղբի համար տոպրակներ վերցրեք։

13. Ամիսը գոնե մի անգամ կերակրեք կենդանիների։

14. Ընդունեք ցնցուղ՝ առանց լոգարանը լրիվ լցնելու։ Խնայեք ջուրը։

15. Մի նետեք օգտագործված մարտկոցները։ Դրանք տվեք վերամշակման կետեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել