Apple ընկերության ներկայացուցիչներն ամբողջությամբ ապակե կաղապարով նոր սմարթֆոնի պատենտ են թողարկել։ Տվյալ տեխնոլոգիան կօգտագործվի ոչ միայն հեռախոսների, այլև պլանշետների և խելացի ժամացույցների համար։

Նշվում է, որ բոլոր ներքին մոդելները ծրագրվում է ամրակցել կաղապարին կամ հատուկ կետերին։

Հատկանշական է, որ ապակե կլինի ոչ միայն նորույթի կաղապարը, այլև՝ սարքավորման «միջուկը»։ Դետալների պատրաստման համար շատ ամուր ապակի է անհրաժեշտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել