Վերջերս DailyMail ամսագիրը գրել է Էրինի մասին: Ինչպես պարզվել է, աղջիկը այդքան էլ աղջիկ չէ, այլ՝ երիտասարդ տղա, ով սեռը փոխել է, որպեսզի հասնի իր սիրած տղամարդուն: 

Երբ 22-ամյա Էրին սեր խոստովանեց 18-ամյա Ջարեդին, տղամարդ էր` Ահարոն անունով:

Սակայն Ջարեդը մերժում էր Ահարոնին, ինչի պատճառով էլ վերջինս ստիպված գնաց ծայրահեղության՝ փոխելով սեռը:

Շնորհիվ մի քանի պլաստիկ վիրահատությունների՝ տղայի հետ իրական մետամորֆոզ կատարվեց: 2 տարվա ընթացքում նա վերափոխվեց իրական լեդիի: 

Ջարեդը և նոր Ահարոնը ծանոթացան Ինստագրամի միջոցով: Ջարեդը չէր էլ կարող մտածել, որ այս գեղեցկուհին հենց այն տղան է: 

Հանդիպումից հետո նրանք արդեն երկու տարի միասին են:

Բնականաբար, հիմա արդեն Ջարեդը գիտի, որ Էրինը և Ահարոնը նույն մարդն են:

Սակայն նրանք չեն ամաչում և չեն քաշվում հասարակությունից: Նա միայն ցանկանում է, որ իր երկրորդ կեսը կանացի լինի: 

Ի՞նչ կարող ենք ասել, նա սպասվածից ավելի կանացի է եղել:

Նայելով Էրինին՝ դժվար է հավատալ, որ նա տղամարդ է եղել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել