Yerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան մեկնարկած քայլերթը չի հաջողվում իրականացնել, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանից պահանջել էր դադարեցնել քայլերթը և հավաքները, քանի որ դրանք անօրինական են: Փաշինյանը ժամանակ խնդրեց՝ պահանջը քննարկելու համար, որից հետո զանգահարեց Մասիվի ոստիկանության բաժանմունք և իրազեկեց, որ քիչ անց հավաք են իրականացնելու:

Օսիպյանն ի պատասխան նշեց, որ ոստիկանությունը կապահովենք երթի անվտանգությունը, եթե վերջիններս չխանգարեն երթևեկությունն ու քաղաքացիների ազատ տեղաշարժը, ինչպես նաև իրենց ներկայացնեն երթի ուղին:

 «Հարց չկա»,-ասաց Փաշինյանն ու քայլերթը մեկնարկեց: Նշենք, որ երթի մասնակիցները 5-րդ Մասիվից քայլերթով կգնան մինչև Ավան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել