Պատերազմ ասելիս յուրաքանչյուրը պատկերացնում է դաժանություն ու սպանություններ: Սակայն պատմության մեջ եղել են նաև այնպիսի պատերազմներ, որոնք, ճիշտ է, կրկին դաժան էին, սակայն միաժամանակ նաև զավեշտալի:

 

Խաբված թշնամի

Առաջին աշխարհամարտին մասնակցում էին շատ երկրներ, պատերազմներ էին ընթանում աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Այն պահին, երբ թուրքերը հարձակվեցին անգլիայի գաղութի վրա, կղզիականները 1917 թ. նոյեմբերի 5-ին չթուլացան ու պատասխան հարված հասցրին Օսմանյան կայսրությանը: Թուրքերը տեղափոխվեցին Գազայի հարավում գտնվող Շերիա: Անգլիացի հայտնի հետախույզ Ռիչարդ Մաներցհագենը եղանակներ էր փորձում գտնել՝ թշնամուն հիմարեցնելու: Վերջապես նա մի մտահղացում ունեցավ: Զորքի հետ ամրանալով մի ամրոցում՝ նրանք քարոզչական գրառումներ պարունակող փոքրիկ թերթիկներ էին պատրաստում ինքնաթիռների տեսքով և ծխախոտներ սկսեցին վայր նետել: Օսմանցիները պատկերացնել անգամ չէին կարող, որ վերևից տաբակի փոխարեն օփիում էին ներքև նետում: Որոշ ժամանակ անց ծուխը պատեց ողջ տարածքը, և օսմանցիները գնալով կախվածություն ձեռք բերեցին: Օրեր անց անգլիացիների կազմակերպած հարձակումը պաշտպանության չհանդիպեց, քանի որ օսմանցիները թմրած էին ու չէին գիտակցում, որ շուրջը պատերազմ է ընթանում:

 

Անիրական թշնամի

Երբևէ լսե՞լ եք սայենտոլոգիա կոչվող գիտության մասին, որի հիմնադիրը Ռոբ Հաբարդն է: Իրականում վերջինս նաև հետաքրքիր մի դեպքի մասնակից է, որը տեղի է ունեցել 1943 թ.: Պատերազմի ընթացքում Ռոբը նավ էր ղեկավարում, որը սուզանավերի «որսով» էր զբաղվում: Նույն թվականի մայիսի 19-ին նա ինչ-որ նավ նկատեց և կարծեց, որ դա ճապոնացիների սուզանավերից մեկն է: Ապահովության համար նրա նավի երկու կողքերից ևս երկու դիրիժաբլեր էին շարժվում: Մայիսի 21-ին մի ողջ նավատորմ էր արդեն ընկել ենթադրյալ ճապոնական սուզանավի հետևից, սակայն դրան բռնել չէր հաջողվում: Սկսել էին արդեն ծովային ռումբեր արձակել, սակայն 68 ժամ շարունակ «հակառակորդը» հանձնվելու ոչ մի նշան ցույց չէր տալիս: Որոշ ժամանակ անց Ռոբի հրամանատարները նրան առաջարկեցին հետ վերադառնալ և դադար տալ ապարդյուն պայքարին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ծովագնաց Ռոբ Հաբարդը ողջ ընթացքում պայքարել է բոլոր քարտեզների վրա պարզորեն նշված մագնիսական դաշտի դեմ, և ճապոնական սուզանավ առհասարակ գոյություն չի ունեցել:

Կույր թագավորը

Ֆրանսիական Կրեսի քաղաքի ու Անգլիայի և Ուելսի միացյալ զորքերը բախվեցին 1346 թ. օգոստոսի 6-ին: Մարտին մասնակցում էր նաև արքա Բոհեմին Ջոնը, ով հանդես էր գալիս ֆրանսիացիների կողմից և միայնակ առաջնորդում էր ասպախումբը: 1340 թ. խաչակրաց արշավանքներից մեկի ընթացքում Ջոնը կորցրեց իր տեսողությունը, սակայն որոշեց անտեսել այդ թերությունը: Երբ զորքերն անցան ձեռնամարտի, մի պահ պարզ դարձավ, որ անգլիացիները կհաղթեն: Բանն այն էր, որ նրանց հսկայական աղեղներից դուրս եկող հարվածներն էֆեկտիվ կերպով ազդում էին ֆրանսիացի վարձկանների վրա: Սակայն Ջոնը չէր համաձայնում, որ նահանջել է պետք: Նրա ասպետներն այնքան էին խուճապի մատնվել, որ չէին էլ կարողանում համոզել իրենց արքային: Արդյունքում նահանջելու փոխարեն նրանք հարձակում գործեցին: Ջոնը սկզբից էր ընթանում, իսկ նրա ձիու սանձը պահում էին երկու հավատարիմ ասպետներ: Վերջիններս զրկվեցին կյանքից, երբ նրանց կույր արքան պատահաբար սուրը խրեց մարմինների մեջ: Այսպիսի հարձակման արդյունքը պետք է որ պարզ լիներ․ անմիտ հերոսները զոհվեցին:

 

Պատերազմի դաշտի երկնաքարը

Մ.թ.ա. 76-63 թվականներին ընթանում էր Միհրդատյան երրորդ պատերազմը: Հռոմի զինված ուժերը ղեկավարում էր փորձառու գեներալ Լուկուլլոսը: Նա որոշեց Պոնտական թագավորության վրա հարձակվել, քանի որ կարծում էր, թե այդ ժամանակ պաշտպանների բանակը տեղում չէր: Սակայն նա հասկացավ, որ սխալ հաշվարկ է արել, երբ հանդիպեց Միհրդատ Եվպատորի զորքին: Երկու զորքերը պատրաստվում էին հարձակման, երբ երկնքում անսպասելիորեն երկնաքար երևաց: Հրե գունդը հարվածեց գետնին՝ ուղիղ երկու զորքերի մեջտեղում: Այն ժամանակների ձեռագրերն ասում են, որ երկու բանակներն էլ հաջողեցրին դուրս գալ պատերամի դաշտից՝ վախենալով իրենց աստվածների բարկությունից: Այդպիսով գետնի վրա մնաց միայն երկնքից իջած «հյուրը»: Որոշ ժամանակ անց Լուկուլլոսին, միևնույն է, հաջողվեց գրավել Պոնտոսը, սակայն Հայաստանի վրա անհաջող հարձակումից հետո գեներալին Սենատը հեռացրեց պաշտոնից:

 

Զուգարանային դադարը՝ պատերազմի պատճառ

Տարօրինակ մի դեպք էլ գրանցվել է Մարկո Պոլո կամրջի վրա 1937 թ. հուլիսի 7-ին: Պատերազմական գործողություններն այնտեղ տևել են ընդամենը երկու օր: Այս կամուրջը գտնվում է Պեկինում, և այն ժամանակ դրանով էր անցնում ճանապարհը Չինաստանի և ագրեսիվորեն տրամադրված Ճապոնական կայսրության միջև: Երկու երկրների միջև լարվածություն կար, իսկ բուֆերային գոտում երկու կողմերի զորքեր կային տեղակայված, որոնք սպասում էին կրակ արձակելու հրամանին: Հուլիսի 7-ի գիշերը ճապոնացիները գիշերային զորավարժություններ սկսեցին, որի արդյունքում կրակոցներ սկսվեցին: Իսկ այն բանից հետո, երբ կրակոցները դադարեցին, նկատեցին, որ ճապոնական բանակի զինվոր Շիմուրա Կիկուշիրոն իր դիրք չի վերադարձել: Եվ չնայած որ չինացիները թույլատրեցին որոնողական աշխատանքներ սկսել, հակառակորդները, միևնույն է, պնդում էին, որ չինացիներն են զինվորին գերի վերցրել: Սա առիթ էր այն բանի, որ ճապոնացիները միանգամից հարձակում գործեն Չինաստանի դիրքերի վրա: Կռիվը սկսվեց հուլիսի 8-ի վաղ առավոտյան: Երկու կողմերն էլ մեծ թվով զոհեր ունեցան: Այս մարտը սկիզբ հանդիսացավ ճապոնա-չինական երկրորդ պատերազմի սկսման, որն էլ իր հերթին մասը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի: Իսկ զինվոր Շիմուրան գտնվեց հենց նույն օրը: Նա իր դիրքին վերադարձավ՝ հիմնավորելով իր բացակայությունը զուգարան գնալով: Երիտասարդ ճապոնացին ուղղակի մոլորվել էր, քանի որ զուգարանը բավականին հեռու էր գտնվում զինվորական դիրքերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել