Time պարբերականը հրապարակել է 2018-ին ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը։

Ամենաազդեցիկ համաշխարհային առաջնորդների ցանկում չի հայտնվել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը։ Այս տարի «առաջնորդներ» անվանակարգում ներառվել են արքայազն Հարրին և Մեգան Մարքլը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը, սաուդյան արքայազն Մոհամեդ բին Սալմանը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մանագագվան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և այլք։

Արվեստի գործիչներից Time-ն առանձնացրել է Նիկոլ Քիդմանին, Հյու Ջեքմանին, ռեժիսոր Ռայան Քուգլերին, դիզայներ Քրիստիան Սիրիանոյին, նկարչուհի Ջուդի Չիկագոյին և այլոց։

«Կուռքեր»-ի շարքում են դասվել Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Չեդվիք Բոուզմանը #MeToo շարժման հիմնադիր Տարանա Բերկը, ոտնձգությունների վերաբերյալ հետաքննության հեղինակներ Հարվի Վայնշթեյն Ռոնան Ֆերոուն, Ջոդի Քանթորը, Մեգան Թուեյը և այլն։

«Տիտաններ» անվանակարգում հայտնվել են թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, Իլոն Մասկը և այլն։

«Նորարար»-ներից են երգչուհի Cardi B-ն, օլիմպիական չեմպիոն Հլոյի Քիմը և ուրիշներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել