Armsport.am-ը գրում է.

«Բանանցի» տրինիդադցի հարձակվող Լեսթեր Պելտիերը, ով Armsport.am-ի վարկածով ճանաչվել է Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, մեզ հետ զրույցում խոսել է մի շարք հարցերի մասին:

Առաջնության 23-րդ տուրում «Բանանցը», հիշեցնենք, սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»:

Իր նախկին թիմի հետ խաղում Պելտիերը, ով վերջին շրջանում բավականին լավ մարզավիճակ է հավաքել, նախ գոլի հեղինակ է դարձել, այնուհետև հիանալի գոլային փոխանցում կատարել Օգնյեն Կրասիչին:

«Ալաշկերտի» հետ այդ խաղում մենք իսկապես շատ լավ տեսք ունեինք, օգտվեցինք մեր ունեցած շանսերից և ավելի շատ բան էինք ցանկանում, քան` նրանք: Այստեղ գալուց ի վեր շատ եմ աշխատել թիմիս հետ միասին»,- ասում է Լեսթերը:

Իսկ նախկին թիմի դարպասն ուղարկած գոլի և զգացողությունների մասին խոսելով` ֆուտբոլիստը մասնավորապես ասաց.

«Մեկ ու կես տարի խաղացել եմ «Ալաշկերտում», թիմի տղաներից ոմանց հետ սուրճ եմ խմել, ոմանք ընկերներս են: Բայց սա ֆուտբոլ է, խփածս գոլերն առհասարակ տոնում եմ, քանի որ ուրախ եմ, որ խաղում եմ, նորից լավ մարզավիճակում եմ, փառք Աստծո»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել