Armsport.am-ը գրում է.

Լիոնել դել Կաստիլյոն` «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հայրը, պատմել է որդու վիրահատության, ինչպես նաև խոսել արգենտինացու վերականգնամ ժամկետների մասին.

«Ամեն ինչ շատ արագ անցավ: Կինս նրան հաղորդագրություն ուղարկեց առավոտյան: Սերխիոն մեկ ամիս բաց կթողնի, իսկ հետո լավ վիճակում կլինի` խաղադաշտ վերադառնալու համար:

Վիրահատությունը հապճեպ ստացվեց, ոչ ոք այն նախապես չէր պլանավորել: «Մանչեսթեր Սիթիի» բժշկական անձնակազմն ուղարկել է իր բժշկին, ով կատարել է վիրահատությունը: Ես արդեն խոսել եմ Սերխիոյի հետ, նա ասել է, որ ամեն ինչ հիանալի է անցել»,- ֆուտբոլիստի հոր խոսքերն է փոխանցում «Ole»-ն:

Այս կերպ, Ագուերոն, ամենայն հավանականությամբ, Արգենտինայի հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի 2018 թվականի առաջնությանը:

Ավելի վաղ Ագուերոն ծնկի ոչ լուրջ վիրահատության էր ենթարկվել: Ֆուտբոլիստն ԱՊԼ-ի 33-րդ տուրի խաղում խորացրել էր նախկին վնասվածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել