Պարզվում է՝ մեդիտացիայի օգուտներն իրականում հիմնված են գիտության վրա։ Եկեք տեսնենք այն 7 գիտական պատճառները, որոնք ձեզ կմղեն այսօրվանից ևեթ մեդիտացիայով զբաղվելու։

 Նվազեցնում է սթրեսը, անհանգստությունը, դեպրեսիան

Մեր օրերում սթրեսը պարզապես անխուսափելի է, իսկ այն, բնականաբար, լավ չէ մեզ համար։ Այն ոչ միայն հոգեկան ազդեցություն է ունենում, այլև՝ ֆիզիկական՝ բերելով մի շարք հիվանդություններ։ Բազմաթիվ հետազոտություններ են արվել՝ ուսումնասիրելու համար մարդու մարմնի վրա մեդիտացիայի ազդեցությունը, և դրանք բոլորն էլ ասում են, որ ամենօրյա մեդիտացիան կարող է լրջորեն կրճատել սթրեսի, անհանգստության և նույնիսկ դեպրեսիայի թողած էֆեկտները։

 Նվազեցնում է ցավը

Որքան էլ տարօրինակ հնչի, մեդիտացիան իրականում էֆեկտիվ է ցավի թուլացման համար։ Մի բժշկական փորձ ապացուցել է, որ ընդամենը 4 մեդիտացիան կարող է օգնել ավելի դիմացկուն դառնալ ցավի նկատմամբ։

 Բարձրացնում է երջանկությունը

Ապացուցված է, որ ամեն օր ընդամենը 10 րոպե մեդիտացիայով զբաղվելը մարդկանց ստիպում է ավելի երջանիկ զգալ ու ավելի լավ ղեկավարել իրենց կյանքն ու էմոցիաները։

Ավելի ուժեղ իմունային համակարգ

Հաճա՞խ եք հիվանդանում։ Ապացուցվել է, որ մեդիտացիան կարող է ձեր իմունային համակարգն ավելի ուժեղ դարձնել։

 Զարգացած ուշադրություն և կենտրոնացում

Եթե դժվարանում եք կենտրոնանալ որևէ առաջադրանքի վրա, ու ձեր մտքերն անընդհատ սավառնում են օդում, զբաղվեք մեդիտացիայով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մեդիտացիայով զվաղվող մարդիկ ավելի լավ են կարողանում լուծել միանգամից մի քանի առաջադրանք, կենտրոնանում երկար ժամանակով ու քիչ սխալներ թույլ տալիս աշխատանքի մեջ։

Դանդաղեցնում է ծերացման պրոցեսը

Շատ մարդիկ անհանգստանում են ծերացման նշաններից։ Մեդիտացիան կարող է օգնել. սա ապացուցված է։

Ավելի լավ քուն

Լավ քունը շատ կարևոր է թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական առողջության համար։ Քնի որակն իսկապես մեծ նշանակություն ունի։ Մեդիտացիան հիանալի միջոց է՝ բարելավելու ձեր քունն ու գիշերային հանգիստը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել