Պոկած, ջարդած, խաչմերուկներում լցրած նստարաններ, աղբամաններ, որոնցում վառվող աղբի հոտը բռնել ա շուրջբոլորը, գիշերվա 3-ին բարձր միացրած ռաբիս երաժշտություն, շվշվոց ու դատարկ փողոցներում ճռռոցով մեքենա քշող ջահելներ, խանութներից մեկի առաջ գտնվող դեկորատիվ ցանկապատը ջարդել, այրում են: 88-ին նման բաներ չկային (թեև, ինչ խոսք, խնդիրն ու անելիքն անհամեմատ ավելի մեծ էին ու իրագործման առումով հարյուրապատիկ ավելի ծանր), էնպես որ, 88-ի հետ համեմատությունները մոռացեք, անլուրջ ա: Հասկացանք, ջահել են, տաքարյուն են... Բայց դրսից հրահրող, դասա-գործադուլի կոչեր հնչեցնող, բոլորից ավելի ռազմատենչ սփյուռքիստներն ամենից տհաճն են, կոչերում արդեն «հող ու արյուն» են իրար խառնում, «թշնամու հանդեպ հաշվեհարդար» ու նման ճվճվոցներ են հնչեցնում: Ու նման են էն բալելշիկներին, որոնք ստադիոն չեն էկել, փոխարենը պիվի շշերը ձեռքներին նստած են տելեվիզրների առաջ, բայց ստադիոնի ժողովրդից ավելի բարձր են շուխուռ անում: 
Մեկ էլ էդ մազոխիստական հաճույքը` ամեն ինչ շտապ թարգմանել անգլերեն ու հնարավորինս շատ տարածել էսկողմ-էնկողմ` աշխարհ, աշխարհ, հասի, մեզ ստեղ մերոնք բան են ասում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել