Yerkir.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրները «Դասադուլ» վանկարկելով փորձեցին մուտք գործել Երևանի հենակետային բժշկական քոլեջ մուտք գործել: Նրանք ներխուժեցին քոլեջ, իսկ Փաշինյանը ուսանողներին կոչ արեց դասադուլ անել և միանալ նրանց:

Քոլեջի, հավանաբար, դասախոսներից մեկը Փաշինյանին հիշեցրեց, որ իրենց մոտ անչափահասներ են սովորում և արդյոք Փաշինյանը պատասխանատու է նրանց համար, որ կոչ է անում փողոց դուրս գալ: 

Ցուցարարները, շրջելով քոլեջով, ուսանողներին կոչ արեցին միանալ իրենց, այնուհետև դուրս եկան քոլեջից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել