operativ.am-ը գրում է

Լոնդոնի ոստիկանությունը հերթական հայտարարությունն է տարածել Յուլիա Սկրիպալի անունից: Այս մասին գրում է Russia Today-ը:

Աղբյուրի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Սկրիպալը ներկա պահին անվտանգ վայրում է գտնվում, սակայն դեռ չի ցանկանում խոսել լրատվամիջոցների հետ:

Հայտարարության մեջ Յուլիան նաև նշել է, որ իր հայրը լուրջ հիվանդ է, իսկ  ինքը դեռևս ամբողջությամբ  չի ապաքինվել թունավորման հետևանքներից: Յուլիան մեկնաբանել է նաև իր զարմուհու՝ Վիկտորիա Սկրիպալի՝ ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցը և խնդրել չգալ իր մոտ:

Հիշեցնենք, որ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը անհայտ տեսակի նյարդային կաթված առաջացնող նյութով թունավորել էին մարտի 4-ին: Կատարվածի համար բրիտանական իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին, որը հերքում է իր դեմ հնչեցված մեղադրանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել