Yerkir.am-ը գրում է.

Չինաստանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի գործողություններին առևտրային կոնֆլիկտի շրջանակում և կպայքարի մինչև վերջ: Այդ մասին հայտարարել է  Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` ներկայումս այդ հարցով բանակցություններ չեն ընթանում:

Ավելի վաղ ԱՄՆ-ը որոշել էր բարձրացնել Չինաստանից ներկրվող 1,3 հազար ապրանքների մաքսատուրքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել