Ադրբեջանի նախագահական ընտրությունների կապակցությամբ ապրիլի 10-ը հայտարարվել է լռության օր։ Դա իրենից ենթադրում է, որ թեկնածուները պետք է դադարեցնեն քարոզարշավը, սակայն բոլոր տեսակի կանոնների վրա աչք է փակել երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևն ու միջազգային մամուլում հոդված է տեղադրել, որտեղ օգտագործվում է 2016 թվականի ապրիլյան դեպքերը, սակայն ամբողջությամբ կեղծ տեղեկություններ են տրամադրվում։

Ադրբեջանցի լրագրողը փորձում է ներկայացնել, որ Թալիշն իրենց բանակի վերահսկողության տակ է անցել, բացի դրանից՝ իրենց բանակի վերահսկողության տակ է նաև հայկական 21 դիրք։ Գրվածին որպես ապացույց ներկայացված են նաև տարբեր լուսանկարներ, որոնք իբր փաստում են իրականությունը։

Սակայն լուսանկարներն ուշադիր դիտելուց հետո պարզ է դառնում, որ դրանք հին նկարներ են, որոնք նկարահանվել են պատերազմի օրերին, պարզ չէ, թե կոնկրետ որ դիրքում ու ինչ պայմաններում։ Հնարավոր է՝ լուսանկարների մի մասը կատարվել է առաջին օրերի հարձակման ժամանակ, երբ ադրբեջանական բանակը գրավել էր դիրքեր, բայց դրա հաջորդող օրերին այդ դիրքերն ազատագրվել էին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը դեպքերի ավարտից հետո միայն մեկ դիրքում եղավ՝ Լելե Թեփում (Վարազաթումբ)։ Այդ ընթացքում ոչ մի խոսք չգնաց 21 դիրքի մասին, քանի որ իրականում դրանք չկային։ Կեղծ տեղեկությունը տարածվեց հատուկ Ալիևի պատվերով, իր գործելաոճին համապատասխան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել