Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Սիսիան  Սեփանյանը, ով այժմ նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում:

- Սիսիան, «Էլենի օրագիրը» քեզ մեծ ճանաչում տվեց: Այդ ճանաչումը քեզ ի՞նչ բերեց: Եթեհամեմատես կյանքդ առաջվա հետ, ի՞նչ է փոխվել, թե՛ քո մեջ, թե՛ շրջապատում:

- Առանձնապես էական ոչինչ չի փոխվել, որովհետեւ նպատակն ի սկզբանե ճանաչվածությունը չի եղել. քանի որ ես երբեք դրան չեմ ձգտել, ճանաչումը ոչնչով չէր կարող փոխել ինձ: Իհարկե, հաճելի է լինել սիրված ու գնահատված՝ արված աշխատանքին ի պատասխան, բայց մարդկային որակներս ու բարոյական սկզբունքներս անխախտ են մնացել:

Գիտեմ, որ դերասանական արվեստը քեզ համար դեռ մանկուց երազած ոլորտ է: Հիմա, երբ դրա մեջ ես, պատկերացումներդ իրականությանը մո՞տ են:

- Քանի որ ես Իրանում եմ ծնվել, մեծացել եւ այնտեղի ֆիլմարտադրությունն եմ մանկուց տեսել, պատկերացումներս մի քիչ այլ են. կինոմատոգրաֆիայի առումով մեր երկիրը զիջում է հարեւան երկրներին եւ ոչ միայն, բայց ամեն ինչ դեռ առջևում է, չենք հուսահատվում:

- Սիսիան, մեր երկրում երբեմն դերասանի մասնագիտությունը սկսվում եւ ավարտվում էսերիալով: Բայց, եթե մարդ սիրում է իր աշխատանքը, այլ ոչ թե պարզապեսհայտնիությունը, ապա փորձում է ավելիին հասնել: Ուզում եմ հասկանալ, ինչի՞ եսձգտում դու:

- Արդեն նշեցի` հանրաճանաչությունը մեր գործի միայն մի մասնիկն է, բայց ոչ գլխավոր նպատակը, գոնե ինձ համար։ Եթե դա է դերասանի նպատակը, նա կործանված է։ Ես ձգտում եմ հնարավորինս աճել իմ մասնագիտական հմտությունների մեջ, աշխատում եմ ինձ վրա եւ վստահ եմ` երբեք չեմ դադարի ինքնակրթվել: Դերասանը միշտ պետք է դինամիկայի, ընթացքի մեջ լինի: Այն պահին, երբ նա դադարի աշխատել ինքն իր վրա, կարիերան ավարտված է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել