Արմավիրի մարզի Շահումյան համայնքում նշվեց Ավետման օրը` մայրության և գեղեցկության տոնը: Համայնքի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու բակում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում մշակույթի տան սաների մասնակցությամբ, որտեղ նրանք ցուցադրեցին իրենց գիտելիքները և կրկնապատկեցին ներկաների ջերմությունը: Համայնքի բոլոր ընտանքիները նախապես հրավիրվել էին միջոցառմանը, որտեղ արժանացան համայնքի ղեկավարի ուշադրությանը` ստանալով ծաղիկներ և շնորհավորական բացիկներ, ինչպես նաև համայնքապետարանի, մշակույթի տան կին աշխատակիցները և կին ավագանիները ստացան նվերներ և գեղեցիկ ծաղկեփնջեր, այնուհետև մշակույթի տան խմբակների ղեկավարները համայնքում մշակութային և սպորտային կյանքը զարգացնելու համար համայնքի ղեկավարի կողմից ստացան շնորհակալագրեր և դրամական պարգև: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ խաղարկություն և համայնքի հինգ ընտանիքներ շահեցին կենցաղային տեխնիկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել