Մեծ Բրիտանիայում ապրիլի 6-ին գործողության մեջ է մտնում այսպես կոչված «շաքարի հարկը» ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրողների համար, որոնք գերազանցում են արտադրանքի մեջ շաքարի պարունակության նորման:

Բրիտանիայի իշխանություններն այսպիսով ցանկանում են կրճատել չափազանց քաղցր ըմպելիքների թողարկումը, որոնք հանգեցնում են ճարպակալման, առաջին հերթին երեխաների մոտ:

Հարկը կգանձվի 100 միլիլիտր հեղուկի հաշվով 5 գրամից ավելի շաքար պարունակող ոչ ալկոհոլային ըմպելիքներից: Այն դեպքում, եթե ըմպելիքը պարունակում է 8 տոկոսից ավելի շաքար, կգանձվի հարկի բարձր գումար: Ըստ որում՝ հարկման չեն ենթարկվի կաթի բարձր պարունակությամբ ըմպելիքները, քանի որ դրանք անհրաժեշտ են առողջ սննդակարգի համար: Հավաքված միջոցները պլանավորվում է ուղղորդել դպրոցահասակ երեխաների ֆիզիկական ակտիվության եւ հավասարակշռված սննդի խրախուսման ծրագրերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել