Yerkir.am-ը գրում է.

Ժամանակները, երբ Ռուսաստանում օլիգարխներ կային, արդեն անցել են: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:

««Ռուս օլիգարխներ» արտահայտությունն անտեղի ենք համարում: Վաղուց անցել է ժամանակը, երբ Ռուսաստանում օլիգարխներ կային, Ռուսաստանում օլիգարխներ չկան»,- ասել է նա, երբ լրագրողներից մեկը խնդրել է մեկնաբանել տեղեկությունը, թե ԱՄՆ-ում հարցաքննության են հրավիրել մի քանի «օլիգարխի»:

«Դուք գիտեք, որ իրավիճակը բավականին բարդ է` ընդհանուր առմամբ, այն շատ լարված է, և այդ պատճառով, իհարկե, մենք չենք կարող ղեկավարվել ԶԼՄ-ների տեղեկություններով»,- ասել է Պեսկովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել