իրար հաջորդած հնարավոր բոլոր տեսակի ընտրություններից այս` ամենավերջինն մի բանով հաստատ առանձնացավ նախորդներից, կարծես: համացանցում, այսպես ասած, կամ բառի լայն իմաստով ասած <<խախտումների>> մասին հրապարակումների <<լցոնումներն>> իհար այսօր ռեկորդային ցուցացիշներ են գրանցում, ու դեռ ընտրատեղամասերի փակմանը մեկ ժամից ավել ժամանակ կա դեռ: Բայց, հիմա արդեն վստահաբար կարող եմ ասել, որ անցած, թե խորհրդարանական, թե նախագահական ընտրությունների ժամանակ անհամեմատ շատ էին վիդեոնյութերը: Հիմա, շատ տարօրինակ է, որ դրանք զգալի քիչ են: Փոխարենը գրառումներ, հրապարակումներ, ու էլի չգիտեմ ինչեր, ինչեր, գրավոր, գրավոր ու էլի` գրավոր.. Տպավորություն է, որ մի 5-6 հոգանոց խումբ, մի բունկեռում նստած ` իրեն հանձնարարված <<տնային աշխատանք>> է անում: Մյուս տարօրինակությունն էլ, որ ոստիկանությունը, <<երդում կերածի պես>> մի պարզաբանելա պարզաբանում, քննություններա որ սկսումա: Մի բան է ինձ անասելի ուրախացնում, որ առաջիկա մի քանի տարին էլ ընտրության, ընտրակեղծիքի, թեկնածու-մեկնածուի մասին խոսք չի լինելու: Փառքդ շատ Տեր Աստված .))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել