Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է 2017 թվականին ակումբից հեռանալու մասին.

«Իմ խոսքերին կարող են չհավատալ, սակայն Կատալոնիայի բնակչությունը ֆանտաստիկ է: Նրանք շատ լավ են ապրում, կրթված են, բոլորի հետ հարգանքով են ու սիրով: Ես շարունակում եմ ապրել այստեղ:

Չեմ զղջում, որ լքել եմ «Բարսելոնան»:

Պետք է ամբողջ ուժերդ ներդնես աշխատանքիդ մեջ: Երբ հասկանում ես, որ արդեն հեռանալու ժամանակն է, պետք է ընդունես այդ որոշումը, իսկ հետո հայտարարես դրա մասին»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել