Միացյալ Նահանգները հրապարակել է Չինաստանից շուրջ 50 միլիարդ դոլար գումարի ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց նկատմամբ պլանավորում է 25-տոկոսանոց մաքսեր սահմանել:

Այս միջոցը նախատեսված է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ավելի վաղ ստորագրված «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի մասին» հուշագրում: Ցուցակում, մասնավորապես, ներառված են չինական արտադրության այնպիսի ապրանքներ, ինչպիսք են ավտոմոբիլները, մոտոցիկլետները, երկաթուղային տրանսպորտը, հաստոցները, բժշկական եւ այլ սարքավորանքը, ավիացիոն պահեստամասերը, արբանյակները՝ ընդամենը 1,3 հազար անուն: «Ապրանքների ցուցակը հիմնված է միջգերատեսչական լայն տնտեսական վերլուծության վրա եւ նպատակաուղղված է դեպի Չինաստանի այն ապրանքները, որոնք նրան օգուտ են բերում»,- ասված է Միացյալ Նահանգների առեւտրական ներկայացուցչի գրասենյակի հայտարարության մեջ:

ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է համաչափ պատասխան տալ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցներին, որոնք կհամապատասխանեն ազդեցության ուժով եւ մասշտաբներով: Չինաստանն ապրիլի 2-ին արդեն 15-25 տոկոս մաքսատուրք է սահմանել ամերիկյան արտահանման մի շարք ապրանքների համար՝ 3 միլիարդ դոլար միագումար արժողությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել