Armsport.am-ը գրում է.

«Լոս Անջելես Գելեքսիի» տեխնիկական տնօրեն Ջովան Կիրովսկին հաղորդել է, որ Իբրահիմովիչի հետ պայմանագիր կնքելուց առաջ շվեդ հարձակվողը մեգաառաջարկ է ստացել Չինաստանից: 

Ինչպես տեղեկացնում է «Sports Illustrated»-ը, չինական ակումբներից մեկը Զլատանին առաջարկել է պայմանագիր` տարեկան 100 մլն դոլար աշխատավարձով:

 Նշենք, որ MLS-ում 2 տարի հանդես գալու համար Իբրահիմովիչը կաշխատի 3 մլն եվրո: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել