Facebook-ը նոր գործառույթներ է մշակում հատուկ Facebook Audiences ծրագրի համար։ Թարմացումն օգտատերերին թույլ կտա համաձայնել կամ մերժել իր անձնական տվյալների մշակումը, որոնք գովազդատուներն օգտագործում են գովազդային առաջարկների համար։

Facebook Audiences-ը թույլ է տալիս ներբեռնել օգտատերերի հեշթեգով նշված տվյալները, իսկ սոցկայքի համակարգը դրանք համադրում է օգտատերերի մասին տեղեկության հետ։ Այսպիսով՝ գովազդատուներն ավելի հստակ են ձևավորում գովազդի առաջարկը։
Սակայն Facebook-ի մամլո ծառայության ներկայացուցիչ Էլիզաբեթ Դիանան վստահեցնում է, որ գովազդատուները միշտ պետք է ունենան օգտատերերի համաձայնությունը նրանց տվյալներն օգտագործելիս։ Իսկ նորարարությունը դա ավելի ակնհայտ կդարձնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել