Երգչուհի Իջինը նոր՝ գարնանային ֆոտոշարք ունի, որը տրամադրել է BlogNews.am-ին: «Աշխատել եմ Մոսկվայում ապրող իմ ամենասիրելի լուսանկարչի հետ: Նրա հետ շատ հետաքրքիր ենք ծանոթացել: Խցանումների պատճառով ուշանում էի աշխատանքից և որոշեցի մետրոյով գնալ, իսկ լուսանկարիչը նստած էր իմ դիմաց։ Երբ դուրս եկա իմ կայարանում, լուսանկարիչը, հետևիցս գալով, ասաց. «Կներեք, ես ինձ չէի ների, եթե ձեզ չառաջարկեի լուսանկարել: Պարզվում է՝ նրան շատ էր դուր եկել իմ կերպարը: Արդյունքում ծանոթացանք, որից հետո ես նայեցի նրա լուսանկարները, և դրանից հետո միասին սկսեցինք աշխատել»

Ի դեպ՝ երգչուհին նշում է, որ ֆոտոսեսիաների, տեսահոլովակների ժամանակ իր ոճով ինքն է զբաղվում:

Լուսանկարները՝ Լառա Սահապովայի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել